Monthly Archives: May 2024

ՄԵՂՈՒՆ ՈՒ ՀԱՎԸ Ղազարոս Աղայան

Հավը Մեղվի վրա ծիծաղելով ասաց մեկ անգամ.

— Ինչ անշնորհք ճանճ ես դու, ամբողջ օրը ծաղկից ծաղիկ ես թռչկոտում և ոչ մի բանի պետք չես գալիս:

— Իսկ դու, հավիկ — մարիկ, ի՞նչ ես շինում,- հարցրեց մեղուն:

— Մի՞թե չգիտես, թե ինչ եմ շինում, ես քեզ նման պարապ — սարապ չեմ տզտզում: Ես օրը մեկ ձու եմ ածում, մեկ ձու, գիտե՞ս մեկ ձուն քանիս է:

— Գիտեմ, գիտեմ, հասկացա: Բայց ես մինչև հիմա կարծել եմ, թե դու օրը հարյուր ձու ես ածում:

— Ինչպե՞ս կարելի է օրը հարյուր ձու ածել, անխելք մեղու:

— Ապա եթե քո ածածդ ընդամենը մի ձու է, էլ ինչո՞ւ ես հարյուր անգամ կչկչում, թե հա˜յ, հարա˜յ, լսեցեք, որ ձու եմ ածել: Իմ կարծիքով՝ այսքան կչկչալուն մի ձուն շատ քիչ է: Այնպես չէ, իմաստուն հավիկ — մարիկ:

— Բայց դու ի՞նչ ես շինում, դու, որ իմ մի ձուն քիչ ես համարում:

— Ես ինչ որ շինում եմ, քեզ պես կչկչալով չեմ հայտնում ուրիշներին: Ես գլուխս քաշ գցած, մեղր եմ շինում: Գիտե՞ս ինչ է մեղրը: Դա հավի կերակուր չէ, քո խելքի բանը չէ, հավիկ — մարիկ:

ՀԱՐՑԵՐ

Ինչի՞ մասին էր այս առակը: Փորձի՛ր բացատրել, թե ինչ էր սովորեցնում:

Որ ինչ անում ես բոլորին մի հայտնի

Նամակ գրի՛ր հերոսներից մեկին և խորհուրդ տուր:

Հավ մեղուն ճիշտ է ասում ինչ անում ես մի հայտնի: Մեկ բան ածում ես հարյուր անքամ ասում: Մյուս անգամ արա և ինչոր մի ուրիշ բան արա:

Կարդա՛ ասացվածքները և փորձի՛ր բացատրել:

Մեղուն ասում եր, որ ինչ անում ես մի հայտարարի: Հավը ասում եր, որ դու ինչ ես անում:

 

«Քաղցրավենիքի» մոլորակը․ հորինուկ

Այսօրվա պես հիշում եմ այն օրը, երբ մեր տիեզերանավը վայրեջք պիտի կատարեր Քաղցրավենիքի մոլորակի վրա։ Այն չափազանց գունեղ և համեղ տեսք ուներ, հազիվ էի ինձ զսպում, որ չցատկեմ ու չխժռեմ այն։ Վերջապես մենք վայրեջք կատարեցինք, երբ իջանք տիեզերանավից, աչքերիս չէի հավատում, շուրջս մի հրաշք տեսարան էր։

Ամենուր շոկոլադապատ թխվածքաբլիթներով շենքեր, որոնք զարդարված էին կարամելի ձողիկներով, զեֆիրով, խոտը քաղցր բամբակից էր, արահետն անցնում էր երկու գետերի միջով, որոնցից մեկով ելակի համով կաթնային ըմպելիք էր հոսում, իսկ մյուսով տաք շոկոլադ։ Գետի մեջ լողում էին զեֆիրե նավեր, որոնք հալվում, ապա կրկին տեղում նորն էր բուսնում։

Արահետը տանում էր իմ սիրելի թաղամաս, Պաղպաղակի թագավորություն, սակայն այդ ամենը թողնում եմ ձեր երևակայությանը, քանի որ ես այդ տեսարանից պարզապես ուշագնաց եղա։ Ինձ սթափեցրեցին պլոմբիրե թրջոցներով ու զովացուցիչ ելակի պաղպաղակ հյուրասիրեցին, որի համը նույնպես աննկարագրելի էր։